Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջեյմի Ռեդնապը կիսվել է իր կարծիքով «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպե Գվարդիոլայի վերաբերյալ:
«Հաճելի է դիտել այս թիմի խաղը: Եթե սիրում եք ֆուտբոլ, ապա ձեզ դուր է գալիս նաև «Ման․ Սիթիի» խաղը: Կարծում եմ ՝ Պեպ Գվարդիոլան հանճար է: Խաղացողները նրա համար սարեր կշրջեն։
Նա ֆուտբոլի պատմության մեջ լավագույն մարզիչն է: Անձամբ ես կարծում եմ, որ հաշվի առնելով նրա թիմերի ոճը, խաղացողներին զարգացնելու ձևը, նա իսկապես լավագույնն է: Անկախ նրանից, թե ինչ կլինի հետո:
Մարդիկ ասում են, որ նա «Բարսայում» ուներ Մեսսի, Չավի, Ինյեստա, բայց որտեղ էլ նա գնա աշխատելու, առաջընթացը տեսանելի է: Այս մրցաշրջանը կարող է լինել ամենահաջողը», – ասել է Ռեդնապը Sky Sports-ին: