«Գոլդեն Սթեյթի» բասկետբոլիստ Սթիվեն Քարրին NBA-ի կանոնավոր առաջնության «Սակրամենտո Քինգսի» դեմ խաղում (117: 113) վաստակեց 37 միավոր: Այդ խաղում նա օրացուցային ամսվա ընթացքում երեք միավորանոց նետումների քանակը հասցրեց 85-ի, ինչը նոր ռեկորդ է NBA- ի պատմության մեջ: Սթիվենը գերազանցեց Ջեյմս Հարդենի 2019-ի նոյեմբերին գրանցած ռեկորդը (82 երեք միավորանոց նետում):
«Պորտլենդը» 113։ 120 հաշվով պարտվեց «Մեմֆիսին»: Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Ջա Մորանտն էր, ով վաստակեց 28 միավոր:
Ատլանտա — Միլուոկի — 111: 104
Վաշինգտոն — Քլիվլենդ — 119: 110
Շարլոտ — Բոստոն— 125: 104