Ա Սերիայի 33-րդ տուրում «Ատալանտան» ջախջախել է «Բոլոնիային» ։ Հանդիպումը կայացել է Բերգամոյում և ավարտվել 5-0 հաշվով։
«Ատալանտայի» կազմում գոլեր են հեղինակել Ռուսլան Մալինովսկին, Մուրելը, Ռեմո Ֆրոյլերը, Դուվան Սապատան և Ալեքսեյ Միրանչուկը։ Նշենք՝ երկրորդ կեսի մեկնարկում «Բոլոնիան» մնացել է 10 հոգով, երբ Յերդի Սհաուտենը կարմիր քարտ է ստացել։
«Ատալանտան» 68 միավոր է հավաքել ու բարձրացել Ա Սերիայի երկրորդ հորիզոնականը։ «Բոլոնիան» 38 միավորով 12-րդ տեղում է։