Ա Սերիայի 33-րդ տուրում «Ինտերը» ընդունել էր «Վերոնային» ու նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման միակ գոլը խփվեց 76-րդ րոպեին․ աչքի ընկավ Մատեո Դարմիանը՝ փոխարինման դուրս գալուց ընդամենը 11 րոպե անց։
Միաժամանակ ընթացող խաղում «Յուվենտուսը» հյուրընկալվել էր «Ֆիորենտինային» ու չկարողացավ հաղթանակ տոնել։
Խաղի հաշիվը 29-րդ րոպեին բացեց տանտերերի ֆուտբոլիստ Վլախովիչը, իսկ երկրորդ կեսի սկզբնամասում՝ 46-րդ րոպեին, Մորատան հավասարեցրեց այն։
Թիմերին ավելին անել չհաջողվեց։
«Յուվեն» 66 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է, իսկ «Ֆիորենտինան» 34 միավորով՝ 14-րդ։