Հայտնի է, թե ինչ կազմերով խաղադաշտ դուրս կգան «Մանչեսթեր Սիթին» և «Տոտենհեմը» Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակչում։ Հանդիպումը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19։30-ին։
«Մանչեսթեր Սիթի»․ Ստեֆեն, Ուոլկեր, Լապորտ, Դիաշ, Կանսելու, Ֆերնանդինյո, Գյունդողան, Դե Բրույնե, Մահրեզ, Ֆոդեն, Սթերլինգ։
Պահեստայիններ․ Էդերսոն, Ակե, Զինչենկո, Բ․ Մենդի, Ռոդրիգո Էրնանդես, Սիլվա, Ագուերո, Ժեզուս, Ֆերան Տորես։
«Տոտենհեմ»․ Լյորիս, Ալդերվեյրելդ, Ռեգիլոն, Օրյե, Դայեր, Լո Չելսո, Հյոբերգ, Ուինկս, Լուկաս Մոուրա, Սոն Հին Մին, Քեյն։
Պահեստայիններ․ Հարտ, Սանչես, Ալի, Տանգանգա, Լամելա, Սիսոկո, Ն՛Դոմբելե, Բեյլ, Բերգվեյն։
«Մանչեսթեր Սիթին» անգլիական Լիգայի 7-ակի գավաթակիր է, այս մրցաշարի վերջին երեք խաղարկությունների հաղթողը։ «Տոտենհեմը» 4 անգամ է դարձել լիգայի Գավաթի հաղթող, վերջին անգամ՝ 2008 թվականին։