«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է Բունդեսլիգայի 31-րդ տուրում «Մայնցից» կրած պարտությունը:
«Մենք ավելին էինք սպասում: Հատկապես առաջին խաղակեսում մենք շատ վատ ֆուտբոլ խաղացինք: Նման խաղով չես կարող հաղթել: Ակնհայտ է, որ «Մայնցի» խաղացողները իսկապես արժանի էին հաղթանակի: Մենք չափազանց քիչ հնարավորություններ ստեղծեցինք և պատժվեցինք մեր սխալների համար», -Նոյերի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ առաջնության ավարտից 5 տուր առաջ մյունխենյան թիմը 71 միավորով գլխավորում է մրցաշարայն աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող «Լայպցիգն» ունի 10 միավոր: