«Լիվերպուլի» սեփականատերերը՝ Fenway Sports Group ընկերության ղեկավարները, հրաժարվել են ակումբը վաճառել 3,5 մլրդ եվրոյով։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, առաջարկն արվել է նախքան կհայտարարվեր, որ ակումբի հիմնական սեփականատեր Ջոն Հենրին մասնակցել է եվրոպական Սուպերլիգայի կազմում ընդգրկվելու բանակցություններին։
Մերսիսայդյան ակումբը գնելու հավակնորդը Մերձավոր Արևելքից է եղել։