ԱՊԼ 33-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Նյուքասլի» հետ:
Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ:
Խաղի 3-րդ րոպեին լիվերպուլյան թիմին առաջ մղեց Մոհամեդ Սալահը: Հյուրերը պատասխան գոլը խփեցին ավելացված ժամանակի 5-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Ժոզեֆ Ուիլոքը:
Այս խաղից հետո «Լիվերպուլը» 54 միավորով 6-րդն է: «Նյուքասլը» 15-րդն է 36 միավորով: