«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել ԱՊԼ-ի 33-րդ տուրի շրջանակում «Էվերթոնի»՝ «Արսենալի» նկատմամբ նվազագույն հաշվով տարած հաղթանակը.
«Լավ արդյունք է, կարևոր: Մենք շարունակում ենք մնալ մրցանակային տեղերի պայքարի բովում: Այս հաղթանակը վստահություն կտա մեզ մյուս խաղերում: Պաշտպանությունում մենք լավ խաղացինք, ես գոհ եմ:
Եթե անկեղծ, կարծում եմ, որ այս խաղը պետք է ոչ-ոքի վերջանար: «Արսենալն» ավելի կավ էր վերահսկում գնդակը: Վերջին մի քանի խաղում գրանցված ոչ-ոքիներն էլ արդարացի չէին. այդ խաղերում մենք հաղթանակի էինք արժանի: Վերջին 5 խաղում չէինք հաղթել, և այս հաղթանակն այդ առումով անչափ կարևոր էր: Եվրոգավաթային ուղեգրերի համար պայքարը շարունակվելու է մինչև վերջին տուրը:
«Էվերթոնը» 52 միավորով 8-րդն է ու մեկ միավորով է հետ մնում «Լիվերպուլից», իսկ «Արսենալը» 46 միավորով 9-րդ տեղում է: