«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայում կատարված բարեփոխման մասին։ ՈՒԵՖԱ-ն պլանավորում է ավելացնել մրցաշարի խաղերի քանակը։
«Ամեն անգամ նույն բանն է։ Ֆուտբոլում բոլորը պահանջում են բարձրացնել որակը, իսկ ՈՒԵՖԱ-ն ձգտում է քանակի։
Ղեկավարները մենք չենք, դրա համար, գուցե, պիտի ՈՒԵՖԱ-ին ու ՖԻՖԱ-ին խնդրել, որ տարին ավելի երկարացնեն։
Գուցե, տարին դարձնենք 400 օր, ահա լուծումը։ Անկեղծ ասած, չգիտեմ»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում BBC-ն։