Հայաստանի ազգային հավաքականի և «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը Sports True-ին տված հարցազրույցում խոսել է Ալմաթին ներկայացնող ակումբում առկա տարբերությունների մասին 2020թ մրցաշրջանի համեմատ:
– Անցյալ տարվա համեմատ ինչ-որ բան փոխվե՞լ է:
– Հասկանալի է, որ փոփոխություններ կան: Ոչ միայն փոփոխություններ, այլ լրացումներ: Դա կա, մենք հիմա պետք է աշխատենք այս ուղղությամբ և դրա համար: Կամաց-կամաց, որպեսզի առաջընթաց լինի: Քանի որ մեր մրցակիցները մեզ նույնպես ուսումնասիրում են, նրանք դիտում են խաղերը, նայում են ինչ սխեմայի ենք խաղում ՝ ագրեսիվ, թե գնդակը տալիս ենք մրցակցին, կամ գերակշռում ենք, նրանք բոլորը դա հասկանում են: Եվ այսպես, մենք մշակում ենք խաղի բոլոր փուլերը, ինչպես մեր մարզիչն է ասում:
– Եվ ինչ-որ նոր բան, լրացումներ այս մրցաշրջանում՝ դա փորձ է երբեմն խաղալ երեք կենտրոնական պաշտպանո՞վ, ինչպես դա եղավ Սուպերգավաթի կիսաեզրափակիչ խաղի առաջին 30 րոպեների ընթացքում, թե՞ մեկ այլ բան է:
– Ես չեմ կարող ամեն ինչ ուղիղ ասել: Բայց այդ լրացումներից մեկը երեք պաշտպանով խաղն է: Ոչ թե հինգ, այլ երեք պաշտպան. դա պետք է հաշվի առնել:
Հիշեցնենք, որ «Կայրաթը» 2020 մրցաշրջանում 16 տարվա ընթացքում առաջին անգամ դարձավ չեմպիոն, բայց այս տարի հինգ տուրից հետո երրորդ տեղում է: 28-ամյա Հովհաննիսյանը երկրորդ տարին է խաղում է դեղին-սևերի կազմում: Ղազախստանի ընթացիկ առաջնությունում նա անցկացրել է վեց հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: