Պրահայի «Սպարտայի» հարձակվող Ադամ Գլոժեկը հայտնվել է «Լիվերպուլի» հետաքրքրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է goal.com-ը:
Հաղորդվում է, որ ամառային տրանսֆերային պատուհանում «կարմիրները» կփորձեն ձեռք բերել 18-ամյա հարձակվողին: «Լիվերպուլի» սկաուտները կարծում են, որ ֆուտբոլիստը կարող է խաղալ թիմի հիմնական կազմում:
Այս մրցաշրջանում Գլոժեկը «Սպարտայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում ՝ խփելով 5 գնդակ: