Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը նորից դեմ է արտահայտվել VAR համակարգին՝ մեկնաբանելով «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիի՝ «Վեսթ Բրոմվիչին» խփած գոլը։
«Նա վերադարձավ։ Վարդին խփում է փայլուն ֆուտբոլից հետո։ Այնքան դժվար է տոնելը, երբ կա VAR-ը։
Կուզեի, որ այն գնար այնտեղ, ուր գնաց եվրոպական Սուպերլիգան»,- գրել է Լինեկերը թվիթերյան իր էջում։