Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն առաջարկում է փոխել Օլիմպիական կարգախոսը:
1894 թվականից հաստատված «Ավելի արագ, բարձր, ուժեղ» կարգախոսին առաջարկվում է ավելացնել «միասին» բառը:
Եթե ՄՕԿ-ի բոլոր անդամները համաձայնություն տան այս մտքին, ապա կարգախոսը կարող է փոխվել 3 ամսից՝ Տոկիոյի խաղերին: