Ռուս գործարար Ալիշեր Ուսմանովին պատկանող USM հոլդինգը գնել է “Էվերթոն” ՖԱ-ի նոր մարզադաշտի անվանման իրավունքը: Այս մասին հայտնում է անգլիական ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը ։
Գործարքի գումարը կազմել է 30 մլն ֆունտ ստերլինգ: “Էվերթոնի” գործադիր տնօրեն Դենիզ Բարեթ-Բակսենդեյլը հայտարարել է, որ մարզադաշտի շինարարությունը նախատեսվում է սկսել այս տարի: Կառույցի հանձնման ժամկետը 2023թ. է:
“Էվերթոնի” բաժնետոմսերի 77% պատկանում է իրանական ծագում ունեցող բրիտանացի գործարար Ֆարհադ Մոշիրին։ Ուսմանովը Մոշիրիի ընկերն ու բիզնես գործընկերն է։