NBA-ի կանոնավոր առաջնությունում Վաշինգտոնը 118:114 հաշվով սեփական հարկի տակ հաղթեց Գոլդեն Սթեյթին: Հաղթողների կազմում ամենաարդյունավետ խաղացողը Բրեդլի Բիլն էր, ով դաբլ-դաբլ ձեւակերպեց՝ 29 միավոր ու 10 խափանում: Դաբլ-դաբլ ձևակերպեց նաև Դանիել Գաֆորդը (19 միավոր և 10 խափանում): Ռասել Ուեսթբրուկն իր ակտիվում ունի թրիփլ-դաբլ՝ 14 միավոր, 20 խափանում ու 10 փոխանցում:
Լոս Անջելես Կլիպերսը 117:105 հաշվով հաղթեց Մեմֆիսին: Լյուկ Քենարդը 28 միավորով դարձավ առավել արդյունավետ խաղացողը հաղթողների կազմում:
Պորտլենդ — Դենվեր — 105: 106
Սակրամենտո — Մինեսոտա — 128: 125
Ֆիլադելֆիա — Ֆենիքս — 113: 116
Տորոնտո — Բրուքլին — 114: 103
Քլիվլենդ — Չիկագո — 121: 105
Ինդիանա — Օկլահոմա -122։ 116
Դալլաս -Դեթրոյթ — 127 117
Հյուսթոն — Յուտա — 89: 112
Սան Անտոնիո — Մայամի — 87: 107
Նյու Յորք — Ատլանտա — 137: 127