Շոտլանդական ամենատիտղոսակիր ակումբները՝ «Սելթիկը» և «Ռեյնջերսը», կարող են միանալ Պրեմիեր լիգային: Այդ մասին հայտնում է The Sun-ը։
Ակնկալվում է, որ այս որոշումը կաջակցեն ՖԻՖԱ-ն, ՈՒԵՖԱ-ն և Մեծ Բրիտանիայի կառավարությունը: Այս պահին այս հարցը դեռ պաշտոնապես չի քննարկվել, բայց այս թեման արդեն քննարկվում է բրիտանական մամուլում:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ում ոչ անգլիական ակումբների մասնակցության փորձ արդեն կա․ Պրեմիեր Լիգային տարբեր Ժամանակահատվածներում մասնակցություն են ունեցել Ուելսը ներկայացնող «Քարդիֆ Սիթին» և «Սուոնսին»։