Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման գոլային փոխանցում է կատարել Լա Լիգայի 31-րդ տուրում «Կադիսի» դեմ խաղում:
Այս գոլային փոխանցումը 88-րդն էր ֆրանսիացու համար Իսպանիայի առաջնությունում: Ըստ այդ ցուցանիշի, նա շրջանցեց «սերուցքայինների» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին (87) ՝ դառնալով «Ռեալի» լավագույնը գոլային փոխանցումների քանակով 21-րդ դարում:
Հիշեցնենք, որ այս հաղթանակից հետո «Ռեալը» 70 միավոր ունի ու լրացուցիչ արդյունքներով առաջին հորիզոնականում է: «Ատլետիկոն» ևս ունի 70 միավոր, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել: