VBET Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում «Արարատը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր «Արարատ-Արմենիային» ու հաղթանակ տոնեց։ Խաղն ավարտվեց 2-0 հաշվով։
Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեց Ուրոշ Նենադովիչը ու տանտերերն ընդմիջման գնացին հաղթողի կարգավիճակով։ Վարդան Բիչախչյանի թիմի հաղթանակը հաստատեց Մարկո Պրլևիչը՝ հյուրերի դարպասը գրավելով 48-րդ րոպեին։
Հիշեցնենք, որ դիմակայությունը բաղկացած է 2 խաղից: Պատասխան հանդիպումը մայիսի 1-ին է։