VBET Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակչի խաղում ԲԿՄԱ-ն ընդունել էր «Փյունիկին» ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 1-2 հաշվով։
Առաջին կեսից հետո բանակայինները նվազագույն հաշվով հաղթում էին։ 24-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել էր Արթուր Սերոբյանը։ Երկրորդ կեսի միջնամասում՝ 64-րդ րոպեին, հյուրերի կազմում հաշիվը հավասարեցրեց Ուգո Ֆիրմինոն։ Թվում էր՝ այս խաղը ևս տեղափոխվելու է լրացուցիչ ժամանակ, սակայն հիմնական ժամանակին ավելացված վերջին րոպեին Ֆիրմինոն դուբլ ձևակերպեց՝ «Փյունիկին» դուրս բերելով քառորդ եզրափակիչ։
Օրվա նախորդ խաղում «Վանը» 11-մետրանոց հարվածաշարով հաղթել էր «Սևանին» ու դուրս եկել քառորդ եզրափակիչ։