VBET Հայաստանի Գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Արարատ-Արմենիան», որն առաջին խաղում 0-2 հաշվով պարտություն էր կրել, ընդունել էր «Արարատին»։ Տանը կայացած խաղում «Արարատ-Արմենիան» կարողացավ հաղթել 2-1 հաշվով, սակայն ընդհանուր դրամակայության 2-3 հաշվով պարտությամբ դուրս մնաց հետագա պայքարից։
Առաջին կեսից հետո տանտերերը հաղթում էին նվազագույն հաշվով։ 23-րդ րոպեին հանդիպման հաշիվը գեղեցիկ գոլով բացեց Յոհան Գուֆրանը։
Հյուրերը հաշիվը հավասարեցրին միայն 71-րդ րոպեին․ աչքի ընկավ Ուրոշ Նենադովիչը։
7 րոպե անց Դավիթ Տերտերյանը «Արարատ-Արմենիային» վերադարձրեց խաղի մեջ, բայց թիմին ավելին անել չհաջողվեց։
Այսպիսով, «Արարատը» 13 տարի անց նորից կխաղա Հայաստանի Գավաթի եզրափակչում, որտեղ նրա մրցակիցը կլինի «Ալաշկերտը»։