«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է եվրոպական Սուպեր լիգայի ստեղծման մասին:
«Պատասխանատու անձիք պետք է հստակեցնեն, թե ինչ իրավիճակ է, և ինչու են նրանք կայացրել իրենց որոշումները: Սա նրանց պարտքն է: «Այաքսը» Չեմպիոնների լիգայում չորս կամ հինգ հաղթանակ ունի, բայց այնտեղ չկա՞: Նրանք պետք է դա պարզաբանեն բոլորիս համար: Յուրաքանչյուր ակումբ պաշտպանում է իր դիրքերը:
Մի եղեք ցինիկ: Յուրաքանչյուր ոք ունի իր շահերը: Երբ խոսում ես Պրեմիեր լիգայի և ՈՒԵՖԱ-ի մասին, պետք է հասկանաս, որ նրանք նույնպես մտածում են իրենց հետաքրքրությունների մասին: ՈՒԵՖԱ-ն ձախողվեց: Նրանք նախկինում պետք է շփվեին ակումբների հետ:
Ես չունեմ ամբողջ տեղեկատվությունը` իմ կարծիքը տալու համար»,- մեջբերում է Գվարդիոլային Express-ը: