MLS-ի նոր մեկնարկած առաջնության մեկնարկայի տուրում Լուկաս Սելարայանի «Կոլամբուսը» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Ֆիլադելֆիայի» հետ։ Սելարայանը մեկնարկային րոպեներից մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
«ԼԱ Գելաքսին» կամային հաղթանակ տարավ «Ինտեր-Մայամիի» նկատմամբ՝ 3-2 հաշվով։ Հյուրերը կարողացան հաղթանակ տանել՝ խաղի ընթացքում պարտվելով 1-2 հաշվով։ Դուբլով աչքի ընկա Չիչարիտոն, իսկ տանտերերի կազմում 11-մետրանոց տուգանային հարվածն անվրեպ է իրացրել Գոնսալո Իգուաինը։