Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին բաց կթողնի Իսպանիայի առաջնության «Խետաֆեի» դեմ հանդիպումը: Այս մասին հայտնում է Marca- ն:
Հաղորդվում է, որ շաբաթ առավոտյան մարզման ժամանակ 25-ամյա ֆուտբոլիստի մոտ մկանային խնդիրներ են առաջացել:
Ավելի վաղ Մադրիդի «Ռեալը» հիմնական կազմից կորցրել էր պաշտպաններ Սերխիո Ռամոսին, Ռաֆայել Վարանին, Նաչոյին, Դանի Կարվախալին ու Լուկաս Վասկեսին: