«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կարիերան կշարունակի «Ֆիորենտինայում», հայտնում է Sportface.it-ը:
Աղբյուրի համաձայն, Ֆլորենցիան ներկայացնող ակումբը համաձայնության է եկել պայմանագրի պայմանների վերաբերյալ 43-ամյա մասնագետի ներկայացուցիչների հետ: Սպասվում է, որ Գատուզոն երկամյա պայմանագիր կկնքի «Ֆիորենտինայի» հետ:
Պայմանագիրը կներառի ևս մեկ մրցաշրջանով երկարաձգման հնարավորությունը: 2021/2022 մրցաշրջանի մեկնարկից առաջ Գատուզոն կգլխավորի «Ֆիորենտինան»:
«Ֆիորենտինայի» սեփականատեր Ռոկկո Կոմիսոն և Գատուզոն երկուսն էլ Իտալիայի Կալաբրիա շրջանից են: Կոմիսոն նախկինում հայտարարել էր, որ ցանկանում է, որ Ջեննարոն գլխավորի իր թիմը: Տեղեկություն կա նաև այն մասին, որ Գատուզոն գործողությունների լիակատար ազատություն կունենա նոր ակումբում և կկարողանա ազդել տրանսֆերային քաղաքականության վրա: