NBA-ի կանոնավոր առաջնության շրջանակում կայացավ Յուտա Ջազ-Ինդիանա հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց «ջազմենների» հաղթանակով՝ 119:111 հաշվով: «Յուտայի» ամենաարդյունավետ խաղացողը հարձակվող Բոյան Բոգդանովիչն էր, ով վաստակեց 24 միավոր։ «Յուտան» շարունակում է մնալ Արևմտյան կոնֆերենցիայի առաջատարը՝ 56 խաղում իր ակտիվում ունենալով 42 հաղթանակ:
Ֆիլադելֆիան 106-103 հաշվով հաղթեց Լոս Անջելես Կլիպերսին: Հաղթողների կազմում ամենաարդյունավետ խաղացողը Ջոել Էմբիդն էր, ով դաբլ-դաբլ գրանցեց՝ 36 միավոր և 14 խափանում:
Բրուքլին — Շարլոտ — 130: 115
Վաշինգտոն — Նյու Օրլեան — 117: 115
Դեթրոյթ — Օկլահոմա Սիթի — 110։ 104
Տորոնտո — Օրլանդո — 113: 102
Դալլաս — Նյու Յորք — 109: 117
Հյուսթոն — Դենվեր — 99: 128
Չիկագո — Մեմֆիս — 115: 126
Մինեսոտա — Մայամի — 119: 111
Սան Անտոնիո — Պորտլենդ — 106: 107