«Միլուոկի Բաքսը» NBA-ի կանոնավոր առաջնությունում 120:109 հաշվով հաղթեց «Ատլանտա Հոքսին»: Հաղթողների կազմում Դրյու Հոլիդեյը վաստակեց 23 միավոր, իսկ Յանիս Ադետոկունբոն, որը վերջին 6 խաղերը բաց էր թողել, վաստակեց 15 միավոր:
«Բոստոն Սելթիքսը» 121:113 հաշվով հաղթեց «Լոս Անջելես Լեյքերսին»: Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Ջեյլեն Բրաունն էր, ով վաստակեց 40 միավոր: «Սելթիքսը» հաղթեց 5-րդ անընդմեջ խաղում:
Մյուս հանդիպումներում «Գոլդեն Սթեյթ Ուորիորսը» Սթիվեն Քարիի 33 միավորի շնորհիվ հաղթեց «Քլիվլենդ Կավալերսին» ՝ 119: 101, իսկ «Ֆինիքս Սանսը» հաղթեց «Սակրամենտո Քինգսին» ՝ 122: 114: