Լոնդոնի «Տոտենհեմն» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է նոր դարպասապահ ձեռք բերել, քանի որ Լյորիսը պատրաստվում է փոխել ակումբային գրանցումը:
Լրագրող Նիկոլո Սկիրան հայտնում է, որ լոնդոնյան ակումբի ղեկավարությունն այդ հարցով արդեն դիմել է «Յուվեին»՝ Վոյցեխ Շեսնիի տրանսֆերը ձեռք բերելու համար: Հաղորդվում է, որ թուրինյան ակումբը բաց կթողնի լեհ դարպասապահին, եթե կարողանա համաձայնության գալ «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ:
Լյորիսը «Տոտենհեմի» կազմում հանդես է գալիս 2012 թ-ից: Նա համարվում է «Նիցցայի» ակադեմիայի սան: Հանդես է եկել նաև «Լիոնի» կազմում: