«Ռեալը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի կիսաեզրափակիչ՝ ընդհանուր 3-1 հաշվով հաղթելով «Լիվերպուլին»:
1992/93 մրցաշրջանից ի վեր մադրիդյան ակումբն իր պատմության մեջ 14-րդ անգամ է դուրս եկել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որը նոր ռեկորդն է մրցաշարի նորագույն պատմության մեջ:
Այդ ցուցանիշով երկրորդ տեղը կիսում են «Բավարիան» ու «Բարսելոնան» ՝ 12-ական կիսաեզրափակիչ: Երկու թիմերն էլ ավարտեցին իրենց ելույթները ընթացիկ մրցաշարում՝ փլեյ-օֆֆում զիջելով ՊՍԺ-ին: «Բարսելոնան» պարտվեց 1/8 եզրափակչում, «Բավարիան» ՝ քառորդ եզրափակչում: