Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնում՝ առանց մրցակցության, քանի որ ընտրություններին միայն նա էր առաջադրված:
Այդ պատճառով, քվեարկության անհրաժեշտություն չի եղել: Պերեսը կշարունակի նախագահել մինչև 2025 թ.: Նա նախագահում է վերջին 12 տարում: Մինչ այդ՝ 2000-2006 թթ-ին ևս նախագահել է: