«Յուվենտուսի» ու «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին պատրաստ է վերադառնալ մարզչական աշխատանքի: Այս մասին հաղորդում են իտալական լրատվամիջոցները:
Ենթադրվում է, որ մասնագետն արդեն պատասխանել է «Մարսելին»՝ մերժելով ֆրանսիական թիմին:
Ամենայն հավանականությամբ Սարին կգլխավորի «Ռոման» կամ «Նապոլին»: