«Քյոլն» իր պաշտոնական կայքում հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Մարկուս Գիզդոլի պաշտոնանկության մասին:
51-ամյա մասնագետը կորցրել է աշխատանքը վերջերս «այծերի» անբավարար արդյունքների պատճառով:
«Քյոլնը» չի կարողանում հաղթել Բունդեսլիգայի 8 անընդմեջ հանդիպում (2 ոչ-ոքի + 6 պարտություն), ինչի պատճառով էլ մրցաշարային աղյուսակում նահանջել է 17-րդ հորիզոնական:
Գիզդոլը թիմը գլխավորում է 2019-ի նոյեմբերից: