ԱՊԼ 31-րդ տուրում ՄՅՈՒ-ն հյուրընկալվել էր «Տոտենհեմին» ու կամային հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 1-3 հաշվով։
Հանդիպման 35-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Էդինսոն Կավանին, բայց մրցավարը, VAR-ին դիմելուց հետո, չհաշվեց խփած գոլը։
Ընդամենը 5 րոպե անց «Տոտենհեմի» կազմում աչքի ընկավ Սոն Հին-Մինը։ Երկրորդ կեսի միջնամասում՝ 57-րդ րոպեին Ֆրեդը հավասարեցրեց հաշիվը, իսկ 79-ին Կավանին ի վերջո կարողացավ նորից գրավել լոնդոնցիների դարպասը։ Հանդիպման վերջակետը դրեց Գրինհուդը՝ աչքի ընկնելով հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին։
ՄՅՈՒ-ն 63 միավորով ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է, իսկ «Տոտենհեմը»՝ 49 միավորով 7-րդ։