ԱՊԼ 31-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» նկատմամբ տարած 2-1 հաշվով հաղթանակից հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է խաղը։
«Առաջին կեսում մենք առավելություն ունեինք, բայց մի սխալ թույլ տվեցինք ու գոլ բաց թողեցինք։ Հետո հավասարեցրինք հաշիվը, բայց այն չհաշվեցին։ Ընդմիջմանը լավագույն տրամադրությունը չէր։ Ինձ պետք չէր չափազանց շատ մոտիվացնել խաղացողներին, նրանք գիտեինք, որ եթե շարունակենք այդպես խաղալ, նորից պահեր կստեղծենք։ Մենք շատ լավ գլուխ հանեցինք նրանց խաղից։ Հաղթանակից զգացողությունները հիանալի էին, իսկական թեթևություն»,- Կլոպի խ-ոսքերն է փոխանցում Sky Sports-ը։