Հայաստանում շարունակցում է Our game կանանց ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Լիտվայի, Հորդանանի ու Լիբանանի հավաքականները:
Հայաստանի հավաքականն այսօր անցկացրեց երկրորդ հանդիպումը՝ մրցելով Հորդանանի հավաքականի հետ: 25-րդ րոպեին անհատական անցման արդյունքում հաշիվը բացեց հավաքականի ավագ Օլգա Օսիպյանը: Երկրորդ խաղակեսի 11-րդ րոպեին հյուրերը հավասարեցրին հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Մայսա Ջբարահը:
Հիշեցնենք, որ առաջին խաղում մեր ընտրանին 2-0 հաշվով հաղթել էր Լիբանանին: Առջևում վճռորոշ՝ Լիտվայի դեմ խաղն է, որում միայն հաղթանակը մեզ կբարձրացնի առաջին հորիզոնական:
Լիտվան 2 խաղից հետո ունի նույնքան հաղթանակ: