VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվելիս պարտվեց «Նոային»: «Փյունիկի» մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետխաղային մեկնաբանությունը.
«Դժվար խաղ էր մեր ու մրցակցի համար: Խաղն այնպես էր գնում, որ ով գոլ խփեր նա էլ կհաղթեր: Սա ֆուտբոլ է և այսպես էլ է լինում: Սա անհաջողություն էր: Ցավում եմ հոգեբանական այսպիսի հարվածի համար, բայց մենք պրոֆեսիոնալ ենք ու պիտի նայենք առաջ: Թիմն ունի ոգի, աշխատում է, նվիրվածություն կա: Նոան լավ թիմ է և ուժեղ թիմի դեմ միշտ էլ դժվար է: Մենք ունենք լավ հարձակվողի կարիք: Եթե օգտագործենք մեր պահերը, այսպես չի լինի, բայց ոչինչ, ունենք այն ինչ ունենք և շարժվում ենք առաջ: Պետք է շատ աշխատենք ու լավ կլինի ամեն ինչ»,-ասել է Մելիքյանը:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում: