VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Նոան» ընդունել էր «Փյունիկին»։
Չնայած խաղի ընթացքում մի շարք պահերին՝ թիմերից և ոչ մեկը չկարողացավ դրանք գոլի վերածել մինչև հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպե։ 95-րդ րոպեին տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Ազարովը՝ հաղթանակ պարգևելով «Նոային»։
Այսպիսով, մրցաշարային աղյուսակում թիմերը դասավորվեցին այսպես․ Նոան» վաստակած 25 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական, իսկ «Փյունիկը»՝ 12 միավորով մնաց 8-րդ տեղում։