«Դինամոյի» հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը վերականգնվել է վնասվածքից։
Ֆուտբոլիստն ընդհանուր խմբի հետ պատրաստվում է ՌՊԼ 25-րդ տուրում կայանալիք «Ուրալի» դեմ խաղին։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական թվիթերյան էջը։
Երեկ «Спорт-Экспресс»-ը հայտնել էր, որ 17-ամյա ֆուտբոլիստը թեթև վնասվածք է ստացել։
Զախարյանը ՌՊԼ ընթացիկ առաջնության 7 հանդիպման է մասնակցել՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Арсен Захарян готовится к матчу с «Уралом» в общей группе 💪#ДинамоУрал #ДинамоМосква #Захарян pic.twitter.com/tCu5kAPCSN
— ФК «Динамо» Москва (@fcdynamo) April 9, 2021