Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դմիտրի Ալենիչևը առանձնացրել է ՌՊԼ-ի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներին, որոնց թվում է Մոսկվայի Դինամոյի ներկայացուցիչ Արսեն Զախարյանը։
«Սերգեյ Պինյաևը և Արսեն Զախարյանն ամեն ինչ ունեն՝ նոր Ալենիչևներ դառնալու համար: Կվարացխելիային էլ կնշեմ։ Նա շատ լավ է խաղում «Ռուբինում»: Կոնստանտին Տյուկավինը նույնպես վատ չէ խաղում«Դինամոյում»:
Այժմ այս չորսը համարվում են ամենահեռանկարայինները Ռուսաստանում: Մաղթում եմ, որ նրանք այստեղ հասնեն իրենց առավելագույնին, իսկ հետո հետևեն ինձ և մեկնեն ավելի ուժեղ առաջնություններ. Իտալիա, Իսպանիա, Անգլիա», — Ալենիչևին է մեջբերում RT-ն: