ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների Լիգայի (Հս․ Ամերիկայի ՉԼ) 1/8 եզրափակչի առաջին խաղում, MLS-ի չեմպիոն «Կոլամբուսը» մրցակցի հարկի տակ 4-0 հաշվով հաղթանակ է տարել Նիկարագուան ներկայացնող «Ռեալ Էստելիի» նկատմամբ։
Ամերիկյան թիմի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Լուկաս Սելարայանը, ով նաև գոլային փոխանցում է կատարել այդ խաղում։
Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին։