NBA-ի կանոնավոր առաջնությունում «Վաշինգտոնը» 131:116 հաշվով հաղթեց «Օրլանդո Մեջիքին»: Այս հաղթանակը «Վաշինգտոնին» թույլ տվեց ընդհատել չորս պարտություն ունեցող շարքը: Հաղթողների կազմում Ռասել Ուեսթբրուքը թրիփլ-դաբլ գրանցեց՝ 23 միավոր, 14 խափանում ու 15 փոխանցում:
«Բրուքլին Նեթսը» 139:111 հաշվով առավելության հասավ «Նյու Օրլեանի» նկատմամբ: Հաղթողների կազմում ամենաարդյունավետ խաղացողը Քայրի Իրվինգն էր ՝ 24 միավոր:
Ինդիանա — Մինեսոտա — 141: 137
Բոստոն — Նյու Յորք — 101: 99
Դենվեր — Սան Անտոնիո — 106: 96
Հյուսթոն — Դալլաս 102։ 93
Օկլահոմա — Շարլոտ 102։113
Ատլանտա — Մեմֆիս — 113: 131
Ֆենիքս — Յուտա — 117: 113