Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է լքել մյունխենյան ակումբը սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչի հետ կոնֆլիկտի պատճառով, հայտնում է Bild-ը:
Հրապարակման համաձայն՝ մարզիչը շատ դժգոհ է, որ ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել պայմանագիրը պաշտպան Ժերոմ Բոատենգի հետ, այնպես որ խաղացողը ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի այլ ակումբ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Բացի այդ, Ֆլիկը զայրացած է, որ այս տեղեկությունը հայտնի դարձավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ՊՍԺ-ի հետ խաղերից առաջ: Այս կապակցությամբ մարզիչը մտածում է մրցաշրջանի ավարտից հետո ակումբը լքելու մասին:
Անցած մրցաշրջանում 56-ամյա Ֆլիկը ստանձնեց Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնը: Նրա գլխավորությամբ մյունխենյան թիմը դարձավ Գերմանիայի չեմպիոն, Գերմանիայի գավաթակիր, ինչպես նաև հաղթեց Չեմպիոնների լիգան: