«Ինտերը» ծրագրում է իր կազմում պահել պաշտպան Ալեսանդրո Բաստոնիին: Այս մասին հաղորդում է goal.com-ը:
Հաղորդվում է, որ մոտ ժամանակներս միլանյան ակումբը ֆուտբոլիստին կառաջարկի նոր պայմանագիր մինչ 2025 թվականը, համաձայն որի ՝ ֆուտբոլիստի աշխատավարձը կբարձրանա մեկ մրցաշրջանի համար 3,5 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ հունվարին «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրություն էր ցուցաբերում Բաստոնիի նկատմամբ: