«Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է նախորդ՝ 2019/20 ֆինանսական տարվա զեկույցը։
Ակումբի եկամուտները, նախորդ տարվա տվյալների համաձայն, կրճատվել են 11%-ով և կազմել են 478,4 մլն ֆունտ։
Նման արդյունքների գլխավոր պատճառներից մեկը կորոնավիրուսի համավարակն է, քանի որ մրցաշրջանի ընթացքում մի շարք խաղեր հետաձգվեցին, հանդիսականների մուտքը տրիբունա արգելվեց։
Նշվում է նաև, որ Լերոյ Սանեի՝ «Բավարիա» տեղափոխությունից և այլ գործարքներից ստացված գումարները կներառվեն արդեն ընթացիկ ֆինանսական տարվա զեկույցում։
«Մանչեսթեր Սիթիում» սպասում են, որ ակումբն այս ֆինանսական տարում կվերականգնի եկամուտները։