«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը աջակցել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, որն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն «սպանում են» ֆուտբոլիստներին՝ խիտ գրաֆիկով․
«Ես միանգամայն համաձայն այն ամենի հետ, ինչ ասել է Գվարդիոլան։ Ազգային լիգաներին ու նրա երկրպագուներին չի կարելի արհամարհել։ Պեպ Գվարդիոլան ասում է․ «Շատ խաղեր կան, ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն սպանում են ֆուտբոլիստներին։ Ես սա ասել եմ դեռ այն ժամանակվանից, երբ սկսել եմ հետաքրքրվել ֆուտբոլով։
Վերջապես մի խելացի և պատասխանատու մարդ։ Շնորհակալ եմ, Գվարդիոլա»,- գրել է Դե Լաուրենտիսը Թվիթերի իր էջում։
«Նապոլին» 28 խաղից հետո 56 միավոր է վաստակել ու Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում։
Վաղը՝ ապրիլի 7-ին, Ա Սերիայի 3-րդ տուրից հետաձգված խաղում «Նապոլին» կմրցի «Յուվենտուսի» հետ։