Football Italia-ն հաղորդում է, որ Միլանի «Ինտերի» ղեկավարությունը մտադիր է երկարաձգել պայմանագրի ժամկետը թիմի գլխավոր մարզիչ Անտոնիե Կոնտեի հետ: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թ.:
Մրցաշրջանի ավարտին իտալացու աշխատավարձը 12 մլն-ից կդառնա 13,5 մլն եվրո, և չնայած դրան, ակումբը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել Կոնտեին:
«Ներաձուրիները» պատրաստվում են երկարաձգել նաև 10 խաղացողի պայմանագիր, ինչպես նաև ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել նոր կենտրոնական հարձակվողի տրանսֆեր:
Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Ինտերը» 28 խաղից հետո 68 միավորով աղյուսակում առաջինն է: