Վալյադոլիդի քաղաքապետ Օսկար Պուենտեն քննադատել է Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի «Բարսելոնա» — «Վալյադոլիդ» խաղի մրցավարությունը:
Հանդիպումը տեղի ունեցավ ապրիլի 5-ին «Կամպ Նոու»-ում և ավարտվեց 1:0 հաշվով` հօգուտ տանտերերի: 79-րդ րոպեից Օսկար Պլանոյին հեռացնելու պատճառով հյուրերը խաղում էին 10 հոգով: Կատալոնացիները կարողացան 90-րդ րոպեին խփել հաղթական գոլը, որի հեղինակը Ուսման Դեմբելեն է:
«Սա իսկական կողոպուտ է: Պարզապես ամոթ է», — գրել է Պուենտեն Twitter-ում:
«Բարսելոնան» վաստակեց 65 միավոր և առաջատար «Ատլետիկոյից» ետ է մնում մեկ միավորով, որը նախորդ օրը զիջեց «Սևիլիային» (0:1): «Ռեալը» 63 միավորով երրորդ տեղում է: «Վալյադոլիդը» (27) զբաղեցնում է 16-րդ տեղը: