«Բարսելոնայի» ավագ ու առաջատար Լեո Մեսսին դժգոհ է մնացել Լա Լիգայի 29-րդ տուրի շրջանակում կայացած «Վալյադոլիդի» դեմ խաղի մրցավարությունից:
Եթե «Վալյադոլիդի» դեմ խաղում Մեսսին դեղին քարտ ստանար, բաց կթողներ Էլ Կլասիկոն: Նույն իրավիճակում էր նաև դե Յոնգը:
Խաղի ընթացքում կարողացել են ֆիքսել Մեսսիի բառերը: Լեոն «Բարսելոնայի» պատվիրակ Կառլես Նավալին ասել է.
«Մրցավարը փորձում է ամեն կերպ ինձ դեղին քարտ ցույց տալ: Դա անհավանական է»,-ասել է Մեսսին: