Աբելարդո Ֆերնանդեսը հեռացել է «Ալավեսի» գլխավոր մարզչի պաշտոնից: Մասնագետն ու ակումբը բաժանվել են խաղաղ ճանապարհով, կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
Իսպանական ակումբն իր պաշտոնական կայքում շնորհակալություն է հայտնել Աբելարդոյին համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել նրան հետագայում:
Աբելարդոն նշանակվել է «Ալավեսի» գլխավոր մարզիչ 2021 թվականի հունվարին: Այս պաշտոնում 50-ամյա մասնագետը փոխարինեց Պաբլո Մաչինին: