«Ատալանտայի» 26-ամյա գերմանացի պաշտպան Ռոբին Գոսենսը պատմել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ մարզաշապիկների փոխանակման անհաջող փորձի մասին.
«Մի անգամ՝ «Յուվենտուսի» հետ խաղից հետո, ես փորձեցի իրականացնել Ռոնալդուի մարզաշապիկն ունենալու իմ երազանքը:
Հենց հնչեց մրցավարի եզրափակիչ սուլիչը, ես մոտեցա նրան և հարցրի. «Կրիշտիանու, կարո՞ղ ես ինձ տալ քո մարզաշապիկը»: Նա նույնիսկ չնայեց ինձ, պարզապես ասաց. «Ոչ»:
Ես կարմրեցի, ամաչում էի: Հեռացա՝ ինձ փոքր երեխա զգալով: Հավանաբար ձեզ ծանոթ է այն պահը,երբ ինչ-որ տհաճ բան է տեղի ունենում , և դուք նայում եք ձեր շուրջը, որպեսզի տեսնեք՝ արդյոք ինչ-որ մեկը դա նկատե՞ց:
Այդ պահին ես հենց դա էի զգում ու փորձում էի թաքցնել»,- Գոսենսի խոսքերն է փոխանցում Goal-ը: